Երբ ”Հանրապետականը” հայհոյում է, մինչև վերջ է հայհոյում
”Ազատ խոսքը տեղիք է տալիս նաև ինտրիգներ ստեղծելու: ”Հանրապետականը” երբ հայհոյում է, մինչև վերջ է հայհոյում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով մամուլում հայտնված լուրերը:
Նշենք, որ ”Հայկական ժամանակն” այսօր գրել էր, որ եթե ՀՀԿ-ականները ցանկանում են վիրավորել, ապա ասում են ”ՕԵԿ ըլնեմ, թե խաբում եմ”:
”Դա ընդամենը ղզիկի գաղափարախոսություն է, նման տերմինալոգիայով երբեք ընդիմությանը որևէ բան չենք ասում, ինչ մնաց ”Օրինաց երկրին” ”,-հավելեց Սահակյանը:
ՀՀԿ փոխնախագահը հիշեցրեց, որ ՕԵԿ-ը կոալիցիայի անդամ է, ”ՀՀԿ-ի հետ բավականին լուրջ քաղաքական ճանապարհ է անցել ու համատեղ գործունեության մեջ է”: ”Եթե հայհոյանքի խնդիր է լինում, համատեղ ենք հայհոյում ուրիշներին, այնպես որ` այդ հնարքը օգտագործողները պիտի ընկալեն, որ առաջիկայում խիստ ձևով մեր կողմից կպատժվեն”,-եզրափակեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: