Րաֆֆին ու Զարուհին հակասություններ ունե՞ն
՛՛Ոչ հավանական չէ, դա ապատեղեկատվություն է՛՛-լրագրողներին ասաց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ մեկնաբանելով մամուլում տեղ գտած լուրերը, թե կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ-ից վերադառնալով կհրաժարվի ղեկավարել կուսակցությունը:
Հարցին, թե երբ է վերադառնալու Հովհաննիսյանը, Փոստանջյանը պատասխանեց. ՛՛Շուտով՛՛:
Լրագրողները հետաքրրքվեցին նաև, թե արդյոք ՌԴ-ի հանդեպ ունեցած վերաբերմունքի առումով Րաֆֆի Հովհաննիսյանը կիսում է Փոստանջյանի տեսակետը, ինչի մասին դահլիճում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: ՛՛Դիմեք Հերմինե Նաղդալյանին՛՛,-հորդորեց Փոստանջյանը:
Երբ լրագրողը պնդեց հարցը և փորձեց հասկանալ՝ հակասություն կա, թե ոչ, պատգամավորը արձագանքեց. ՛՛Ես չգիտեմ՝ ինչ տարբերությունների մասին է խոսվում, ես չգիտեմ՝ Հերմինե Նաղդալյանն ինչ տարբերությունների մասին է խոսում՛՛:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների զարգացումներից հետո նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց ՌԴ՝ իր հաղթանակի մասին այնտեղ ևս խոսելու: Օրեր առաջ երբ Փոստանջյանը քննադատեց ՌԴ-ին, Հերմինե Նաղդալյանը նետեց. ՛՛Դրա՞ համար էիք ձեր հաղթանակները գնացել Ռուսաստանից բերելու՛՛: