Բացահայտվեց ողջ ճշմարտությունը /վիդեո/
Առինջ գյուղի բնակչուհի բազմազավակ մայր Արուսյակ Սահակյանը Henaran.am-ի թղթակցի հետ նախորդ զրույցներում նշում էր, որ դադարել է հավատալ արդարադատությանը: Նրա ընտանիքում կատարված միջադեպը անմիջականորեն առնչվում էր օրենքին. մեկ տարուց ավելի` Արուսյակը պայքարում էր “Ճիշտը ջրի երես” հանելու համար:
“Տղաս 5 անգամ դատապարտվածին մեկ ապտակ տալու համար անհիմն մեղադրվեց: Խփել էր, որովհետև վերջինս գողացած հեռախոս էր ցանկացել վաճառել վրան: Իմ տանը անօրինական խուզարկություն էին արել` առաջին դասարանցի թոռիս լեզուն վախից կապ էր ընկել, սաղ տունս շուռ էին տվել….”,-պատմել էր Արուսյակ Սահակյանը:
Մի քանի անգամ կինը ինքնասպանության փորձ է կատարել, որը կանխվել է ԱԻՆ աշխատակիցների շնորհիվ: Որդին` Նուբարաշեն քրեակատարողականում հացադուլ էր հայտարարել, որը դադարեցրել էր միայն առողջությանը լուրջ վնաս պատճառելուց հետո:
Այս անգամ Արուսյակ Սահակյանը Henaran.am-ի թղթակցին հանդիպելու էր եկել` արդարության հաղթանակի մասին պատմելու համար.
“Տղաս արդեն ազատության մեջա, Գևորգ Կոստանյանը ու Վլադիմիր Գասպարյանը ամբողջ ճշմարտությունը բացահայտեցին՛՛,-տեղեկացրեց Արուսյակ Սահակյանը:
Մանրամասները` տեսանյութում: