24 Հունվարի, Saturday, 2026
KFC

Պուտինի այցը աննախադեպ էր, Եվրոպան էլ հիասթափված չէ /վիդեո/

Դեկտեմբերի 5-ին կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Ազգային ժողովի  փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարամազանովը նշեց, որ բացի ներկուսակցական հարցեր քննարկելուց` անդրադարձ է կատարվել Վիլնյուսի վեհաժողովին եւ Ռուսաստանի նախագահ Պուտինի հայաստանյան այցին:

Ըստ Շարմազանովի,  Վիլնյուսյան այցը ցույց տվեց, որ  Հայաստանը շարունակելու է ժողովրդավարության զարգացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքների, բազմակարծության ընդլայնումը, այսինքն շարունակվելու է եվրոպացի գործընկերների հետ երկխոսությունը:

Ինչ վերաբերում է Պուտինի այցին, ապա պետական այցի   արդյունքները անախադեպ էին: Ստորագրվեց 12 միջպետական պայմանագիր, որոնք լուրջ առաջընթաց են թե՛ անվտանգության, թե՛ տնտեսության, թե՛ սոցիալական խնդիրների, թե կրթամշակութային առումով:

Ի դեպ, Շարմազանովը նշեց, որ Եվրոպան հիասթափված չէ Հայաստանից, ամեն դեպքում ինքը նման փաստեր չունի:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ