Քոչարյանն ի՞նչ կապ ունի /վիդեո/
”Նույն գազը Ռուսաստանն Ուկրաինային այսօրվա դրությամբ վաճառում է 400 դոլար:
Հասարակ քաղաքացու վրա արտոնություն չէր լինի, եթե գազի գինը չիջներ ու կառավարությունն ուզած- չուզած այդ գինը պետք է դներ՛՛,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչպես է հասարակ քաղաքացին իր մաշկի վրա զգալու գազի գնի իջեցումը, և ՌԴ նախագահի այցի արտոնությունները, պատասնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:
Պատգամավորի համար զարմանալի է ընդդիմության կողմից բարձրացրած այն աղմուկը թե ինչու է ՀՀ կառավարությունը Գազպրոմին վաճառել մնացյալ 20% բաժնեմասը։ Մասնավորապես իշխանությանը ՛՛գեշ հարսի պես՛՛ համեմատության մասին Վարդան Այվազյանը կատակով ասաց. ՛՛Տեսե՞լ եք, որ Ռուսաստանը սամալյոտներով եկել էր մեր բաժին խողովակաշարը հանած տանում էր։ Քանդել էին ու բարձած տանում էին՝ փտածներից բռցրած։ Այսինքն՝ որ առաջ Հայաստանին էր, դորդ ու բեշ էր անում էլի՛՛:
Նա նշեց, որ տնտեսական համակարգը չի ճանաչում ազգություն, պատկանելիություն, տնտեսական համակարգը միայն մեկ հարցի է պատասխանում՝ կառավարելիություն և ստացած շահույթից հարկման մեխանզիմ։ ՛՛Ինչ կապ ունի, թե որինն է։ Հասկանո՞ւմ ե՝ք տնտեսական հիմքից չեք խոսում։ Հիմա ասում եք ռուսները առել են, ի՞նչ են առել՛՛,-ի պատասխան հարցրեց նա: Երբ նշեցինք գազը, էլեկտրաէներգիան, Վարդան Այվազյանը պարզաբանեց. ՛՛Հիմա գա՞զ ունես, կամ որ առաջ փայ ունեիր ինչ էր փոխում։ Քեզ համար ի՞նչ տարբերություն, դու փողը տվողն ես՛՛:
Վարդան Այվազյանը հիշեցրեց, թե այդ նույն ընդդիմության իշխանության եղած տարիներին ինչեր են վաճառվել: ՛՛Ջրային համակարգն առաջին անգամ ե՞րբ է վաճառվել, երբ են տվել 45%-ը ֆրասիացիներին, կամ Արմենթելը երբ են ծախսել, Կանյաչնի գործարանը ե՞րբ են ծախսել, հիշողություներով չի չէ՞՛՛:
Դիտարկմանը, թե այդ ընդդիմությունը հայտարարում է, որ այդ վաճառքները սկսվել են երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, նա արձագանքեց. ՛՛Քոչարյանն ի՞նչ կապ ունի, ես ոչ Քոչարյանն եմ ասում, ոչ Լևոն Տեր-Պետրոսյան, ոչ էլ Սերժ Սարգսյան, սա տնտեսական համակագ է, տնտեսություն է, ինձ հետաքրքրում է՝ սովորական քաղաքացուն ինչ է պետք, նստենք, մտածենք՝ ինչ է պետք՛՛:
Ինչ վերաբերվում է որպես ավտանգության համակարգ, ապա արդեն այստեղ կան համապատասխան կարգավորիչ մեխանզիմներ։ ՛՛Գազի գինը կարգավորվող գին է, ունենք անկախ հանձանժողով, Ռոբերտ Նազարյան, որը հաստատում է գինը, սեփականատերը ռուսները կլինեն, թե ֆրանսիացիք, կապ չունի, նա է հասատում, գազի, էլեկտրաէներգիայի, ջրի, տեխնիկական էլկետրոնային մեքենաների սպարկման գինն էլ անգամ, այսինքն որտեղ կա բնական մենաշնորհ, որովհետև մի հոգի է վաճառողը և եթե իրեն թողնես, ինչ գին կուզի կդնի, իր շահույթի համար։ Հիմա այդ բնական մենաշնորհի դեպքում պետությունն անկախ հանձանաժողովը որոշում է գինը և գալիս է հաշվետվություն է տալիս։ Այնպես որ եթե դու գազ չունես, էլ ինչ ես ուզում, նույն Ռուսաստանը Թուրքիային տալիս է 380 դոլարով՛՛։
Հարցին, թե ինչու է սպառողի համար սահմանի գնից կրկնակի դառնում գազի գինը, նա այսպես ասաց. ՛՛Դե դա արդեն պետք է ձեռք ձեռքի տանք, գնանք ասենք պարոն Նազարյան ջան, ոնց եղավ 280 դոլար գազը այստեղ դառնում է 360 դոլար՛՛:
Զրույցի ընթացքում պարզվեց նաև, որ Վարդան Այվազյանն էլ է ՀՀ-ի այդ պարտքի մասին իմացել երեկ՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հայտարությունից։ ՛՛Իմացել եմ այդ մասին երեկ հայատարարություից, ինչը հասկանալի է, քանի որ դա գործարք է, որը պետք է ներկայացվեր տարեվերջին՛՛:
Շարունակությունը՝ տեսանյութում: