16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Ահաբեկո՞ւմ են պայքարողներին. հայտնի Ամարյանին վախեցրե՞լ են

Henaran.am-ի տեղեկություններով ուժային եւ իրավապահ կառույցները սկսել են հետաքրքրվել այն անձանց ինքնությամբ, ովքեր պայքարում են աղանդավորների եւ սեռական փոքրամասնությունների դեմ: Մեր աղբյուրը կոնկրետ մարդկանց անուններ չտվեց, բայց նշեց, որ բարձրաստիճան պաշտոնյաներ անհանգստացած են այդ պայքարից:

“Չգիտեմ ինչպես, բայց նրանք ուզում են թուլացնել ընդհանուր պայքարը”,-նշեց մեր աղբյուրը՝ ավելացնելով, որ հատկապես անհանգստացած  են զինվորական բարձրաստիճան սպաները:

Ի դեպ, օրերս Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը հայտարարեց, որ Կան  լուսանկարներ, որտեղ բանակի հայաստանցի գեներալն այլ պաշտոնյաների հետ մասնակից է աղանդավորական միջոցառմանը: Նա չնայած անուններ չտվեց, սակայն խոստացավ լուսանկարները տրամադրել լրատվամիջոցներին:Մինչ օրս Ամարյանը խոստումը չի կատարել:

Մեր տեղեկություններով երբեք “չլռող” Ամարյաննն էլ է ստացել զգուշացում, որ մի քիչ բերանը փակ պահի: Փորձեցինք տեղեկությունը ճշտել նրանից: Սակայն Ալեքսանդր Ամարյանը այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ