“Աղաչում եմ բաց թողեք Արայիկին”.դատախազության դիմացից չեն հեռանա/վիդեո/
ՀՀ գլխավոր դատախազության դիմաց այսօր Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բազմաթիվ բնակիչներ պահանջում էին` ազատ արձակել արդեն 8 ամիս առանց որոշակի հիմնավորման, գյուղապետ` Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող, նույն գյուղի 30 ամյա բնակիչ` Արայիկ Պետրոսյանին:
Արայիկ Պետրոսյանի պաշտպան Նորայր Նորիկյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր իրենք պահանջելու են հանդիպում գլխավոր դատախազի հետ.”Միայն գլխավոր դատախազի, մենք շարքային դատախազների հետ խոսելիք չունենք”:
Ավելի ուշ դատախազության մոտ եկավ Արայիկի կինը` երկու մանկահասակ երեխաների հետ.”Ես խնդրում եմ մեր հանրապետության նախագահին, աղաչում եմ բաց թողեք ամուսնուս: Իմ երեխան 9 ամսեկանա` հոր երես չի տեսել, առաջին բառը` պապայա եղել: Տվեք իրան իրա պապային, չէ թող դատախազը գա պահի իմ երեխեքին: Չեմ գնալու ստեղից մինչև ինքը տուն չգա ”:
“Ամբողջ գյուղը գիտի, որ Արայիկը սպանության ունակ չի: Արայիկը իրա ձեռքի հացը կփռթեր էն մժեղներին կտար, աղաչում եմ բաց թողեք իմ թոռին,ինքը մարդասպան չի, արդարություն եմ խնդրում, պաղատում եմ…..”,-աղեկտուր արտասվում էր Արայիկի տատը:
Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում: