08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Հայաստանի համար ամենաճակատագրական պահերին ֆրանսիացի ժողովուրդը միշտ եղել է հայերի կողքին.Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի ղեկավար Արա Բաբլոյանը դեկտեմբերի 5-ին հանդիպեցին Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռընե Ռուքեի, բարեկամության խմբի ղեկավարի տեղակալներ Վալերի Բուայեի եւ Գի Տեսիեի, բարեկամության խմբի վարչական քարտուղար Ժան-Պիեռ Դելանոայի հետ:

ԱԺ փոխնախագահը բարձր գնահատեց հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը՝ գոհունակությամբ արձանագրելով, որ Հայաստանի համար ամենաճակատագրական պահերին ֆրանսիացի ժողովուրդը միշտ եղել է հայերի կողքին: Նա բարձր գնահատեց ֆրանսիացի խորհրդարանականների վաստակը միջխորհրդարանական կապերի ամրապնդման, օրենքի ուժով Հայոց ցեղասպանությունը դատապարտելու, թուրքական ժխտողական քաղաքականության դեմ պայքարելու, համամարդկային արժեքների ու մարդու իրավունքների պաշտպանության գործում ցուցաբերած վճռականության համար:

Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն հայտնեց նաեւ Ֆրանսիայի իշխանություններին Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համար՝ հավաստիացնելով, որ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը եղել եւ մնում են բացառապես խնդրի խաղաղ կարգավորման կողմնակիցներ:

Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռընե Ռուքեն հավաստեց, որ երկու երկրների ու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները հավատարմության ու շարունակականության ոգով են ընթանում, եւ դա է փաստում այն հանգամանքը, որ Ֆրանսիայում իշխանության փոփոխությունները երբեք չեն անդրադառնում երկու բարեկամ երկրների կայուն հարաբերությունների վրա:

Հանդիպման ժամանակ երկուստեք կարեւորվեց միջխորհրդարանական կապերի ամրապնդման ու զարգացման խնդիրը, քննարկվեցին նաեւ Ֆրանսիայում հայկական սփյուռքի գործունեությանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, Հայաստանի ապաշրջափակմանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ