Մուկուչյանը ընտրական գործընթացի բարելավում է արձանագրում/վիդեո/
Հայաստանում 2012թ-ի Ազգային ժողովի եւ 2013թ-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացրած միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացրած առաջարկությունները քննարկելու, ինչպես նաեւ ընտրական գործընթացների բարելավման նպատակով Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախաձեռնել է եռօրյա քննարկում: Առաջին օրը մասնակիցները քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներն էին:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ հանձնաժոողովն էլ մոտ երկու տասնյակ առաջարկություններ ներկայացրել Ազգային ժողով, որպեսզի փոփոխվի Ընտրական օրենսգիրքը: Մասնավորապես, դրանք վերաբերում են թանաքներին, դրոշամակնիքներին, նույնականացման քարտերին:
“Հունվարից նույնականցման քարտերը գործածության մեջ են: Քաղաքացին իրավունք պիտի ունենա քվեարկելու նաեւ դրանցով”,-ասաց Մուկուչյանը՝ նշելով, որ գնալով Հայաստանում ընտրական գործընթացը բարելավում է:
ԿԸՀ նախագահի անհրաժեշտություն չի տեսնում հանձնաժողովների կողմից տեսագրելը, քանի որ օրենքը թույլ է տալիս վստահված անձանց, լրագրողներին տեսաձայնագրել ամբողջ ընթացքը:
ԿԸՀ նախագահի զրույցի հետաքրքիր այլ մանրամասները տեսանյութում:
Ավելացնենք, որ վաղը քննարկմանը կմասնակցեն հասարակական կազմակերպությունների, իսկ շաբաթ օրը լրատվամիջոցների ներկայացուցիչները: