01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վանոն չէր նեղացնում ոչ մեկի … արդեն 18 տարի

Այսօր երրորդ հանրապետության ամենաառանցքային դեմքերից մեկի, Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է: Արդեն 18 տարի է, որ Վանո Սիրադեղյանը գտնվում է հայրենիքից դուրս: Վանո Սիրադեղյանի վերաբերյալ կարծիքները, տեսակետները շատ հակասական են ու տարբեր. ոմանք ասում են, որ Վանոն լավ ոստիկանապետ էր, գողերին բռնում էր, ոմանք էլ հիշեցնում են, թե ինչ սպանություններ են կատարվել այն տարիներին:

Մի քանի տարի առաջ նախաձեռնություն ստեղծվեց, որ պահանջում էր Վանո Սիրադեղյանի վերադարձը, սակայն արդյունքի չհասավ: Մի քանի քաղաքական գործիչներ՝ Արարատ Զուրաբյան, Գալուստ Սահակյան, Արամ Մանուկյան, մեզ հետ զրույցում նշել են՝ երանի, թե Վանոն վերադառնար:

Նրա օրոք բերդերը «նայող» ու գողական դեդավշինա չենք ունեցել, հետ բերենք էլի Վանոյին,ասում էր այդ նախաձեռնության կազմակերպիչ Վարդ Սիմոնյանը: 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն էլ մի անգամա ասուլիսին խոսելով Վանոյից՝ ասել էր, որ մտավորական նախարարից վախենում էին կրիմինալները, սաղ փախան Հայաստանից:

Ըստ Շամշյանի ինքը լավ գիտեր Վանոյին, եւ նրա օրոք հասարակ ժողովուրդը վախ չուներ: «Ազգաբնակչությունը գիտեր, Վանոն չէր նեղացնում ոչ մեկի»: 

Չմոռանանք, որ Վանոն նաև հրաշալի գրող է: Հրանտ Մաթևոսյանը նրա մասին այսպես էր խոսում.

«Արձակի երկիր էր մտել մի տղա, որ, իր բոլոր ու բոլոր նախորդներից ավելի ճշգրիտ՝ ճշգրիտ բառերով ճշմարիտ պատմություններ էր պատմում, մոտավոր բառեր չուներ, որպես թե խոսքը որձաքարին է անցնելու՝ ժլատ ու ընտրող էր, վրիպած բառ չուներ, նրա բառն ու առարկան իրարու նույն պահին էին գտնում, հպանցիկը, ակնթարթայինը, անորսալին, անանունը հայտնվում էին նրա բառը արդեն գտած, արդեն կերպար ու պատկեր դարձած ու անուն առած…

Ծավալված ու շարունակվող իրականությունը այս Վանոյին չէր բավարարում….

Իր անցումը քաղաքականության, այլև իշխանության, ասել է ծիսակարգի շրջման՝ ընդունեցի խանդով, իմ փոխարեն հարթակ էր բարձրացել ինքը, իմ տեղը՝ կալանվում էր ինքը Վանոն, ոստիկանություն ասված մուրացկան կողոպտչի որջում կանգնում էր ինքը և այսօր ինքն է վիզ դրել այնտեղ, որտեղ սովորաբար վիզ են ջարդում:

Ինչ լավ է, որ քաղաքականությունը նույնպես, ինչպես գրականությունը, ինչպես մաթեմատիկան, պատժում է իրեն աղարտողներին, ինչ լավ է, որ գրականությունը քաղաքականություն է ղրկել իր եզակի չխարդախողին»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ