29 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մարտի են նետվել /վիդեո/

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց Կանանց ձեռնարկատիրության 2-րդ Ազգային կոնֆերանսը “Կանանց ձեռնարկատիրության զարգացումը ՀՀ-ում թեմայով:

Կոնֆերանսում քննարկվեցին ՀՀ-ում կանանց ձեռնարկատիրության առկա խնդիրները, կանանց ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը, աջակցող ծրագրերը:

Քննարկմանը իրենց առաջարկություններով մասնակցեցին նաև հասարակական-քաղաքական դաշտում հաստատված կանայք:

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը կարևորեց կանանց դերը բիզնեսի ծաղկման բազմաթիվ բնագավառներում, նա նշեց, որ հաճախ է հարկավոր անդրադառնալ այն կանանց, ովքեր իրենց կամքի ու նպատակասլացության շնորհիվ լուրջ արդյունքների են հասնում:

ԱԺ փոխնախագահ Հերմինես Նաղդալյանը ողջունելով քննարկման մասնակիցներին ասաց. ”Դուք այնքան ուժեղ եք գտնվել այս տարիների ընթացքում, այնքան ամուր եք կանգնած եղել Ձեր ոտքերին, որ չնայած բոլոր դժվարություններին միշտ մտածել եք՝ ես կարող եմ ու մարտի եք նետվել, այսօր արդեն կայանալով Ձեր ընտրած բնագավառներում հասնելով՝ որոշակի արդյունքների”:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ