14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հայաստանին անպայման հաղթանակ է անհրաժեշտ

Այսօր Անթալիայում կավարտվի շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: Վերջին տուրում Հայաստանի հավաքականին դժվար փորձություն է սպասվում: Հայաստանի հավաքականի մրցակիցը Ուկրաինայի հավաքականն է, որը պայքարում է չեմպիոնական տիտղոսին տիրանալու համար:

Ուկրաինացիները առաջատար Ռուսաստանի հավաքականին զիջում են ընդամենը մեկ միավոր եւ ամեն ինչ անելու են հաղթանակի համար: Գործող չեմպիոն Հայաստանի հավաքականին էլ հաղթանակն անհրաժեշտ է մրցանակային եռյակում հայտնվելու համար:

Աշխարհի չեմպիոնի տիտղոսը ամենայն հավանականությամբ կնվաճի Ռուսաստանի հավաքականը, որը վերջին տուրում մրցելու է մինչ այժմ բոլոր հանդիպումները տանուլ տված Եգիպտոսի հավաքականին:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ