Նախարարին տուգանել են
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/hrayr-tovmasyan_1386156176.jpg)
ԱԺ ՀԱԿ խմբակցության՝ կառավարությանը ներկայացրած հարցապնդմանն այսօր խորհրդարանում պատասխանեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա նշեց, որ ՀԱԿ-ի ներկայացրած հարցապնման որոշ կետեր կառավարությանը չեն վերաբերում, այլ մի մասը Տեղեաան ինքնակառավարմանն ու բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողվին է վերաբերվում:
Նախարարը համաձայնեց, որ կոռուպցիա կա, և այն առկա է յուրաքանչյուր երկրում, սակայն հիշեցրեց, որ այդ ոլորտում արձանագրած հաջողություններով Հայաստանն առաջինն է ԱՊՀ երկրների թվում: ՛՛Ոչ մեկը չի կարող ասել՝ կոռուպցիա չկա, բայց ծնելու պատճառներն ավելի հիմնավոր են, քան այդ երևույթները՛՛:
Հարցապնդման մեջ անդրադարձ է կատարվում նաև Առողջապայության նախարարության ապահովագրական համակարգում: Դրանք կառավարության որոշումով ստացել են տասը միլիարդ դրամ, բայց մատուցել են ընդամենը չորս միլաիարդ դրամի ծառայություններ: Այս մասին Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ համակարգն ունեցել է թերություններ, մարդիկ անվճար վիարհատություն են կատարել,՛՛ ցեխ շպրտել չի կարելի՛՛:
Թովմասյանը որպես օրինակ բերեց այն, որ Արդարադատության նախարարի մեքենան տուգանվել է, և այդ տուգանքը պարտադիր վճարվել է, իսկ մի քանի տարի առաջ նման բան չէր լինի:
Ինչ վերաբերում է օֆշորային սկանդալին, ապա նախարարն ասաց, որ վարչապետը դրան բազմիցս է անդրադարձել: