07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նաղդալյանն անջատեց Փաշինյանի ու Փոստանջյանի խոսափողները. ՛՛թեժ՛՛ քվեարկություն /վիդեո/

Այսօր Ազգային ժողովը քվեարկեց Կենսաթոշակների մաիսն ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին: Նախապես ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. ՛՛Վերապահում ունենք ներկայացված փոփոխության վերաբերյալ, արդարության սկզբունքը որոշակի խախտված է, որ տասը տարվա ստաժ ունեցողի գործակիցն ավելին պետք է լինի, քան ասենք երեսուն տարվա ստաժ ունեցողը:  Չցանկանալով վտանգել նախագծի ընդունումը, որ գոնե նրանք կարողանան օգտվել այդ ծառայություններից, ոտնահարվում է առավել մեծ ստաժ ունեցողների իրավունքները՛՛: Ամեն դեպքւոմ ԲՀԿ-ը կողմ է քվեարկելու այդ նախագծին՝ ըստ Զոհրաբյանի:  

Ապա վարման կարգի վերաբերյալ խոսք խնդրեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր խոստումները չի կատարում, խոսատցել է, որ աղքատության թիվը կկրչատվի, սակայն այդպես չի ստացվում: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով վարում էր նիստը, հորդորեց Փաշինյանին վարման կարգի վերաբերյալ խոսել: ՛՛Ձեր դիրքորոշումն արտահայտեք՛՛,-ասաց նա:  ՛՛Բայց թողնո՞ւմ եք, որ արտահայտեմ՛՛,-արձագանքեց Փաշինյանը: Ապա նա կրկին շարունակեց ներկայացնել իր տեսակետը, իսկ Նաղդալյանն անջատեց խոսափողը:

՛՛Ժառանգության՛՛ խմբակցության պատգմավոր Ալեքսանդր Արզումանյանը նախատես Նաղդալյանին՝ ասելով,  որ վարման կարգի վերաբերյալ խոսելիս՝ պատգամավորը հաստատում է իր դիրքորոշումը, թե ինչպես է քվեարկելու: ՛՛Սա չի կարող համարվել բովանդակային քննարկում, դա դիրքորոշման ճշգրտում է, ու դա ընդունված է ցանկացած խորհրադարանում: Մի ընդհատեք՛՛,-ասաց Արզումանյանը: ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության ղեկավար զարուհի Փոստանջյանը ևս անմասն չմնաց այս քննարկումներից: Դիմելով Նաղդալյանին նա ասաց. ՛՛Դուք արդեն չարաշահում եք Ձեր պաշտոնական դիրքը, երեկ էլ չարաշահեցիք, այստեղ նստած փործձում եք ընդհատել, ու ռեպլիկներ եք անում, դա հարիր չէ կնոջն ու նիստը վարողին՛՛: ԱԺ փոխնախագահը, սակայն, պահանջեց անջատել նաև Փոստանջյանի խոսափողը: Քվեարկությունցի հետո նա ձայն տվեց Փաշինյանին, ապա նշեց, որ ինքն ընդամենը հետևում է կանոնակարգին, որը սահմանում է վարման կարգի վերաբերյալ արգելել բովանդակային քվեարկությունը: 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ