27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ամենաշատը ձուն է թանկացել

Սպառողական շուկայում  գնանկում 2013-ի 11 ամիսներից նկատվել է 4-ում: Մեկ ամսում` մայիսին, գները նույնն են մնացել, իսկ վեց ամիսներին գնաճ է նկատվել: Այս մասին “Հենարան” մամուլի ակումբում այսօր ասաց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Ըստ նրա` գնաճ է արձանագրվել պարենային եւ ոչ պարենային ապրանքների, ինչպես նաեւ ծառայությունների գծով:

“Վերջին մեկ ամսում պարենային վեց ապրանքախմբերում արձանագրվել է գնաճ, ամենաբարձրն արձանագրվել է կարտոֆիլի, բանջարեղենի, ձվի գներում, աճել է նաեւ ձկնեղենի, խմիչքի, ծխախոտի, քաղցրավենիքի գները: Առավել բարձր գնաճ է արձանագրվել նաեւ կաթնամթերքի, ձկնամթերքի, հրուշակեղենի գծով: Նվազել են հացամթերքի, շաքարավազի, մրգերի գները”,- ասաց նա:

Նախորդ տարվա նոյեմբերի համեմատ գնաճը կազմել է 6.6 տոկոս: 12 ամիսների ընթացքում ամենաբարձր գնաճը ձվի գծով է` 30 տոկոս, ամենամեծ գնանկումը` շաքարավազի:

Բանախոսի հավաստմամբ` վերջին մեկ ամսվա ընթացքում հանրապետության բնակավայրերում ամենաբարձր գնաճը նկատվել է Կապան քաղաքում` 1.2 տոկոսով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ