Մատդ դիր, տիկին
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը վերջին օրերին ջանք ու եռանդ չի խնայում, մատ է թափ տալիս կառավարության, կուտակային կենսաթոշակների օրենքի դեմ եւ ոչ միայն Նաիրա Զոհրաբյանը: ԱԺ ՀԱԿ, ՀՅԴ, ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցությունները եւս դեմ են այս օրենքին, որն ընդունվել է 3 տարի առաջ: Միայն թե, եթե խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների պահվածքը տրամաբանական է, առնվազն տարօրինակ է ԲՀԿ-ի եւ նրա քարտուղարի մոտիվացիան:
Բանն այն է, որ 2010թ. դեկտեմբերին, երբ այս չարաբաստիկ օրենքը քվեարկվում էր, ԲՀԿ խմբակցությունը եւ Նաիրա Զոհրաբյանը կողմ են քվեարկել դրան՝ առանց որեւէ վերապահման:
Henaran.am-ի փոքրիկ հետաքննությունը պարզեց, որ 2010թ. դեկտեմբերի 22-ին ընդունված “Կուտակային կենսաթոշակների մասին” օրենքը ընդունվել է 69 կողմով, 1 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբձայների հարաբերակցությամբ:
Օրենքին միակ դեմ քվեարկած օրենսդիրն այն ժամանակ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն էր: Ուրեմն ինչ մնաց 2010 թվականին օրենքին կողմ արտահայտված Նաիրա Զոհրաբյանից: Պատասխանն ապաքաղաքական է, բայց ճիշտ տեղին՝ ՛՛Էհ, Նաիրա, Նաիրա՛՛: Ի դեպ, այս արտահայտությունը հաճախ էր հնչում այն ժամանակ էլ, երբ ՛՛Հայկական ժամանակ՛՛-ի ընդդիմադիր լրագրողի գաղափարական լեյտմոտիվը դարձավ իշխանական օլիգարխի կուսակցության բարգավաճման գաղափարախոսությունը: