Գագիկ Ծառուկյանը կրկին առաջատարն է
Ազգային ժողովի վեցերորդ գումարման 2-րդ նստաշրջանի ամենաշատը բացակայած պատգամավորը «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է. տեղեկանում ենք Parliamentmonitoring.am-ից: Ծառուկյանը չի մասնակցել 137 քվեարկության:
Ամենաշատ բացակայող պատգամավորներից է նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը՝ չի մասնակցել 79 քվեարկության, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը բացակայել է 76 անգամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը՝ 71, ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ 58:
Իսկ ամենաշատ ելույթն ունեցել են «Ելք» խմբակցության պատգամավորները՝ Արտակ Զեյնալյանը ելույթ է ունեցել 65 անգամ, Նիկոլ Փաշինյանը՝ 64, Մանե Թանդիլյանը՝ 34 անգամ:
Ամենաշատ ելույթ ունեցած պատգամավոների հնգյակում է նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ 43 անգամ եւ Սերգեյ Բագրատյանը՝ 38 անգամ: