07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սարգսյան եւ Պուտին, հանդիպման ժամանակ սրվեց այն բիզը, որը թշնամի հարեւաների ճիշտ չափսերով էր պատրաստված. Ռուբեն Գեւորգյան

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի ելույթը խորհրդարանական հայտարարությունների ժամին

“Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ.

 Ժխտելի չէ, որ պատերազմի տարիներից ի վեր երկրում սկսված արտագաղթի գլխավոր պատճառներից մեկը եղել է ոչ հայրենասիրական դաշտի մարդկանցով եւ անընդմեջ փանջունական ձեւաչափով ձեւավորվող իշխանական բուրգի մոդելը, որով հնարավոր չէր պատերազմում հաղթանակած երկրում, ազգային հայրենասիրական զգացումները դարձնել կենտրոնաձիգ ուժ, քաղաքական տնտեսական միտք:

Այն ինչ պատերազմում հաղթանակած երկրում, ժողովրդին ներկայացվող ամեն մի կառավարիչ. նախապես պիտի անցած լիներ հայրենիքի առաջ պատասխանատվություն ունենալու փորձությունը եւ ունենար այն գործչի կերպարը, որն ուներ զինվորն ու մարտիկը՝ ազնիվ, վստահելի, ում կերպարի վրա ժողովրդի հավատը չէր կոտրվի:

Հավատ, որը բոլորիս միավորողն ու երկրի տեր դարձնողն էր լինելու: Թեպետ այսօր էլ երկրի կառավարության ձեւավորման մեջ կիրառվում է նույն մոդելը, համենայնդեպս պետք է մատնանշել, որ այսօրվա քաղաքական եւ տնտեսական իրավիճակն անկասկած ունի նաեւ շատ հարցերի պատասխաններ, որոնք երկրի ուսերին է թողնվել տարիներ շարունակ:

 Այսօր ունենք պետություն եւ անկախ ապրելու իրավունք, ունենք Արցախի ինքնորոշման եւ հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրներ, ինչպես նաեւ, թշնամիներով շրջապատված մեր երկրի անվտանգությունը ապահովելու պարտավորություն:

Աշխարհաքաղաքական դաշտում լուծում պահանջվող բոլոր այս խնդիրները մեր ազգի արժանապատվությանը վերաբերվող խնդիրներ են, որոնց լուծման պարագայում միայն մեր պետությունն իր ժողովրդի տեսակի բարձր առանձնահատկությամբ կարող է աշխարհի հզորների հետ հայտնվել հավասար պայմաններում եւ որն էլ կտա միջազգային ասպարեզում մեր պետությանը հուզող շատ հարցերի պատասխաններ:

Այսօր պահանջվում է երկրի ներսում պահպանել առավել կայուն քաղաքական իրավիճակ, որպեսզի ազգովի կարողանանք հետեւել աշխարհաքաղաքական դաշտում կտրուկ փոփոխվող այն պրոցեսներին, որոնք կարող են մեր երկրին հանգեցնել ոչ շահեկան վիճակում:

Բայց հակառակի պես երկրի ներսում շատ անգամ քաղաքական անդորրությունը խաթարվում է, ոչ թե հասարակության կողմից սոցիալական խնդիրների կամ թե միջկուսակցական ընդվզումների պատճառով, այլ հենց իսկ պետության վարիչ մեքենայի, որի կողմից հաճախ ԱԺ ներկայացվող օրենքների նախագծերը ինքնին ըմբոստացնում են ժողովրդին՝ նրանց ցույց տալով դեպի արտագաղթի ճանապարհը տանող մահակը:

 Ինչեւէ, երեկ տեղի ունեցավ մեր հանրապետության համար վերջին ժամանակների քաղաքական ամենամեծ իրադարձություններից մեկը, որը ոչ միայն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման միակ ուղին էր, այլ տնտեսապես մեզանից հզոր, պատերազմում  մեզանից պարտություն կրած նենգ ու չարամիտ թշնամուց մեր երկրի անվտանգութունը ապահովելու ամենաբարձր երաշխիքն էր:

Մեծարգո երկու նախագահների՝ Սարգսյան եւ Պուտին, հանդիպման ժամանակ սրվեց այն բիզը, որը թշնամի հարեւաների ճիշտ չափսերով էր պատրաստված”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ