07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կառավարությունը պետք է իրականացնի գրագետ մենեջմենթ. Վահե Էնֆիաջյան

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ելույթը խորհրդարանական հայտարարությունների ժամին.

“Ամփոփում ենք տարին ու ինչպես ընդունված է բոլոր զարգացած կամ զարգացող պետություններում, արձանագրվում են եւ՛ նվաճումները, եւ՛ ձախողումները:

Ցավալի է, բայց մեր դեպքում տնտեսական տարին ամփոփում ենք ոչ բավարար ցուցանիշներով:

Եվ ինչքան էլ կառավարությունը տարբեր թվերով փորձի արդարացնել կամ հիմնավորել վարված քաղաքականությունը, միանշանակ է, որ ժողովուրդը իր մաշկի վրա լավագույնս զգում ու տեսնում է բոլոր բացթողումները:

Կառավարության ոչ արհեստավարժ քաղաքականության արդյունքում է, որ ժողովուրդն այն աստիճան է հիասթափվել, որ հաճախ ելքը տեսնում է արտագաղթի մեջ: Ընդունվում են որոշումներ, որոնք չեն տեղավորվում բանական մարդու ուղեղում եւ զուրկ են որեւէ  հիմնավորումից:

Բյուջետային նպատակային հատկացումները եւ ֆինանսական աղբյուրներն անարդյունավետ են կառավարվում: Կառավարության աշխատանքային վրիպումները,  անփութությունը , որոշ դեպքերում` սուտը, դարձել է նորմատիվային գործունեություն:

Կառավարության որոշ անդամների համար դա միգուցե նշանակություն չունի, սակայն ժողովրդի համար, ով ամեն օր ստիպված է անմարդկային ջանքեր գործադրել, իր ընտանիքի հանապազօրյա ցամաք հացի խնդիրը հոգալ, դա վճռորոշ է:

Կառավարությունը պետք է փոխհատուցի իր արած ոչ արհեստավարժ քայլերի, ասվածի եւ չարվածի համար եւ միշտ իր ուշադրության  կենտրոնում  պահի  հասարակական  կարծիքը:

Ասածս ամեն մի բառի ու տառի վերաբերյալ Բարգավաճ Հայաստան խմբակցության ներկայացուցիչները մշտապես բարձրաձայնել են, մատնանշել դրանց լուծման ուղիներն ու ճգնաժամից դուրս գալու հստակ մեխանիզմները, սակայն կառավարությունը մնացել է անփոփոխ, ինչի արդյունքում երկիրն ու ժողովուրդը կանգնած են  նման ծանրագույն իրվիճակի առջեւ, որի ելքը կադրային ճիշտ փոփոխություններն ու դրանից բխող արհեստավարժ  գործողություններն  են:

Կառավարությունը պետք է իրականացնի գրագետ մենեջմենթ, իսկ ցանկացած երկրում, երբ մենեջմենթը վատ է իրականացվում, պատասխանատուներին հեռացնում են իրենց զբաղեցրած պաշտոններից: Պաշտոնը պետք է լինի երկրի առջեւ ծառացած խնդիրները հաղթահարելու, այլ ոչ թե անձնական նպատակների, վայելքների իրագործման միջոց:

Ի վերջո պատահական չէ, որ գրեթե ամեն օր խորհրդարանի եւ կառավարության շենքի առջեւ ականատես ենք լինում հասարակական դժգոհությունների եւ բողոքի ցույցերի:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ