07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դեկտեմբերի 10-ին ՀԱԿ-ը երթ է իրականացնում

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ԱԺ-ի հայտարարությունների ժամին անդրադառնալով երեկվա ակցիաների արդյունքում ոստիկանություն բերման ենթարկված ցուցարարներին՝ նշեց. ՛՛Խաղաղ ցույցերի մասնակից քաղաքացիներից զատ, նրանց մեջ կային նաև լրագրողներ, անչափահասներ կամ պարզապես փողոցներից, կանգառներից պատահական մարդիկ: Կատարվել են խուզարկություններ, ոմանց նկատմամբ կիրառվել են բռնություններ, բերման ենթարկվածները ապօրինաբար զրկված են եղել փաստաբանանական օգնության հնարավորությունից, շատերն ամբողջ օրվա ընթացքում պահվել են ոստիկանական բաժանմունքներում առանց իրավական հիմքի՝ օրնեքի լկտի խախտումներով՛՛:

Նա նշեց, որ ոստիկանության գործողությունները խաղաղ ցուցարարների դեմ խախտել են քաղաքացիների՝ հավաքների ազատության սահմանդրական իրավունքը, հասարակական կարգը ու ցույց են տվել իշխանությունների արհամարհանքը հիմնարար ժողովևդավարական ազատությունների նկատմամբ:

Ապա Զուրաբյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին, ՀԱԿ-ը Ազատության հրապարակից սկսկելու է Մարդու իրավունքների ավանդական երթը: Այս նախաձեռնությանը միացել է նաև ՀԺԿ-ը: ՛՛Մենք կոչ ենք անում Հայաստանում ժողովրդավարության ու մարդու իրավունքների վիճակով մտահոգ բոլոր քաղացիներին մասնակցել այդ երթին, ինչը թույլ կտա մեզ բոլորիս ավելի արդյունավետ պայքար տանել քաղաքացիների իրավունքների համար՛՛,-եզրափակեց Զուրաբյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ