Բոլորը մտահոգ էին՝ երբ է վերջապես Պուտինը գնալու
ԱԺ ՛՛Ժառանգություն՛ խմբակցության պատգամավոր, ՀՀՇ-ական Ալեքսանդր Արզումանյանն այսօր ԱԺ-ի հայտարարությունների ժամին անդրադարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին ու երեկ Երևանում տեղի ունեցած միջադեպերին, երբ շատ ակտիվիստներ ոստիկանության կողմից բերման ենթարկվեցին:
՛՛Հասարակության մեջ աներեւակայելի ատելություն սերմանվեց Վ.Վ. Պուտինի նկատմամբ: Իրավապահների գործողությունների արդյունքում մեր ռազմավարական գործընկերներն արժանացան հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիների սրտից բխած բառերի՛՛,-ասաց նա:
Արզումանյանը շեշտեց, որ բոլոր ճանապարհները փակվել էին, շատ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքն էր խոչընդոտվել: ՛՛Բոլորին միավորել էր մեկ մտահոգություն՝ երբ է վերջապես Պուտինը լքելու Հայաստանը՛՛,-ասաց նա: