21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

“Մուսուլմանների անմեղությունը” պարզապես սադրանք է. արաբագետ

Ողջ աշխարհի մուսուլմաններին վրդովմունք պատճառած եւ հակաամերիկյան ցույցերի պատճառ դարձած “Մուսուլմանների անմեղությունը” ֆիլմի մասին այսօր` սեպտեմբերի 20-ին, խոսեցին նաեւ արաբագետներ Սարգիս Գրիգորյանը եւ Արմեն Պետրոսյանը:

Նրանց կարծիքով` ֆիլմը պարզապես սադրանք է` մուսուլմանական աշխարհի դեմ, քանի որ  բավական է միայն այն փաստը, որ Մուհամեդ մարգարեին վարկաբեկող ֆիլմն ունի արաբերեն թարգմանություն, որն էլ հենց ցուցադրվեց սեպտեմբերի 11-ին` ահաբեկչության դեմ պայքարի ոգեկոչման օրը:

Ըստ Սարգիս Գրիգորյանի` արեւմուտքը պետք է գիտակցի, որ “արաբական գարուն” կոչվածից հետո մուսուլմանների գիտակցությունն այլ է, նրանք հասկանում են, որ կարող են փոխել իրադարձությունների ընթացքը եւ ազդեցություն ունենալ: “Մինչ այս նման ֆիլմեր եւս եղել են, սակայն նման արձագանք մուսուլմանների կողմից չի եղել: Իսկ հիմա նրանք այլեւս բռնապետական իշխանությունների ճնշման տակ գտնվող  հասարակությունը չեն”,-նշեց Սարգիս Գրիգորյանը:

Արմեն Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ ֆիլմի շուրջ բարձրացած աղմուկը շահավետ ձեւով օգտագործվեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից:  Նրա խոսքով` դիվանագիտական կառույցների դեմ հարձակումները եւ կտրուկ արձագանքը կարող է ծառայեցվել Բարաք Օբամայի վարկանիշի բարձրացմանը, ում մեղադրում էին մեղմ քաղաքականություն վարելու մեջ: Իսկ դրանով, ըստ արաբագետի, ցույց տրվեց, որ ԱՄՆ-ը պատրաստ է դիմակայել ցանկացած գործողության:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ