Կազինոների բիզնեսը խոշորացնում են
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատամավոր Հրանտ Բագրատյանը ՛՛Շահումների և խաղատների մասին՛՛ ՀՀ օրենքի փոփոխությունը համարում է ՛՛կազինոների բիզնեսի խոշորացման քայլ՛՛: Այս մասին նա հայտարարեց ԱԺ-ու՝մ նշելով. ՛՛Մի կողմ թողնեք կազինոները, բայց բացահայտ փորձ է կատարվում ամեն ձևով խոշորացնել բիզնեսը, դարձնել վերահսկելի, ինչ-որ տեղ քաղաքական վերահսկողություն սահմանել և այս տեսանկյունից ինչու պետք է կազինոների տեսակետից նույնիսկ փոքր բիզնեսը մեռնի։ Եթե, ինչպես ֆինանսների փոխնխարարն է ասում, այս բիզնեսին հատուկ վերաբերմունք ունենք, ապա ինչու ենք 40մլրդ ներդրման դեպքում ասում, թե եկեք, Երևանում դա արեք՛՛:
Հիշեցնենք, որ օրենքը նախատեսում է՝ խաղատները, բացի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված 40 մլրդ դրամի ներդրումները գերազանցող խաղատներից, տեղափոխել Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ և Մեղրի վարչական շրջաններ:
Օրենքի հեղինակ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն արձագաքեց, որ խնդիրը շատ հստակ է. ՛՛Այս ոլորտն, իմ խորին համոզմամբ, խնդիր ունի խոշորացման, ցիվիլ ճանապարհով իրականացման, ինչու չէ՞՝ նաև կառավարության որդեգրած քաղաքականության շրջանակներում տվյալ տարածքների համաչափ զարգացմանը։ Եթե մենք թույլ ենք տվել այս բիզնեսի զարգացումը, տուրիզմի զարգացման հիմնախնդիրների հետ կախված խնդիրը, բնականաբար, հենց դրանից ելնելով՝ դրույքաչափերի մեջ էական փոփոխություն կատարեցինք. 800 մլն իջեցրեցինք և դարձրեցինք 150 մլն այդ տարածքների համար, որոշակի առումով 120մլն, անգամ մենք գնացինք մինչև սահմանային կետերը, որտեղ պետք է իջեցրեցինք 80մլն՛՛,- ասաց Վարդան Այվազյանը։
Նա նշեց, որ պետք է կանխել փոքր խաղատների համատարած սփռված լինելը։