07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հանրությունն ի վիճակի է ձեւավորել նոր իշխանություն. վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց, որ Վիլնյուսի գագաթաժողովն ապացուցեց, որ Արեւելյան  գործընկերությունը բարդ իրավիճակում է հայտնվել:

“Ինչպես շատերն են ասում`  պատճառը Ռուսաստանի ճնշումներն են: Երեկ Պուտինի այցի ժամանակ ամենաքիչը խոսվեց ՀՀ-ի Մաքսային միությանն անդամակցության մասին: Ռուսաստանն ասաց` ինքը չի հեռանա Հարավային Կովկասից: Նա ասաց ամենաէականը` Ռուսաստանը կաշխատի Հայաստանում նախնիների ավանդույթներով”,- ասաց բանախոսը` նշելով, որ Հայաստանում լավ են հասկանում, որ Ռուսաստանը. ասելով ավանդույթներ, նկատի ունի այն վտանգները, որոնք մենք պետք  է հաշվի առնենք:

“Ռուսաստանի համար Հայաստանը մնում է  ռեսուրս, գործոն, որով  Մոսկվան ճշտում է իր հարաբերություններն այլ երկրների հետ: Մասնավորապես ռուս-ադրբեջանական, ռուս-թուրքական հարաբերությունները ճշտելու մասին է խոսքը”,- ասաց նա:

Մանվել Սարգսյանը կարծում է, որ Ռուսաստանը գործում է այնպես, ինչպես կաներ ցանկացած գերտերություն: “Շատերը` հատկապես իշխող կուսակցության ներկայացուցիչները, կարող են ասել` դե ճար չունենք և ոչինչ չենք կարող անել: Հայաստանում ո՞վ է բարձրացրել այն հարցը, որ պետք է  դադարեցնել Ռուսաստանի հետ համագործակցությունը, որ  ռուսական բազան պետք է հանվի Հայաստանից, քանի որ նա զինում է այլ երկրի` Ադրբեջանի: Իսկ եթե նա զինում է մեկ այլ երկրի, ՌԴ-ը նրա  հետ հաստատ չի պատերազմի”,- նշեց նա:

Վերլուծաբանի կարծիքով` հասարակությունը չի վստահում այս իշխանություններին, որոնք  անում են այն, ինչ ուզում են: Հանրությունն ի վիճակի է ձեւավորել  նոր իշխանություն, որը կսպասարկի իր շահերը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ