16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Հնդկաստանի Հանրապետություն

Հնդկաստանի Հանրապետության խորհրդարանի Ժողովրդական պալատի նախագահ տիկին Մեիրա Կումարի հրավերով դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Հնդկաստան:

Պատվիրակության կազմում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը, Հայաստան -Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Արայիկ Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանը, Արմեն Ռուստամյանը, Իշխան Խաչատրյանը, Թեւան Պողոսյանը :

Պաշտոնական այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Հնդկաստանի Հանրապետության նախագահ Պրանաբ Մուքերջիի, Ժողովրդական պալատի նախագահ Մեիրա Կումարի, արտաքին գործերի նախարար Սալման Խուրշիդի հետ: Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունըկմասնակցի Հնդկաստանի խորհրդարանի Ժողովրդական պալատի եւ Սենատի նիստերին:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ