Աննախադեպ մեծ թվով ցուցարարները խոստանում են չհեռանալ Ազգային ժողովից /վիդեո/
Այսօր դարձյալ Ազգային ժողովի մոտ հավաքված ցուցարարների թիվն աննախադեպ մեծաքանակ է. մասնավորապես 1974 թվականից հետո ծնվածներ , որոնք եկել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու` պարտադիր կուտակային կենսաթոշակի օրենքի դեմ: Նկատենք, որ հավաքվածների թիվն անցնում էր երկու հազարը:
”Մենք դեմ ենք կոնկրետ պարտադիր բաղադրիչին, չնայած օրենքը ունի շատ թերի կողմեր: Նկատենք, որ այսօր մեր ժողովրդի համար պարտադիր 5 տոկոս բաղադրիչը ընդհանրապես արդարացված չի: Այդ 5 տոկոսը շատերի համար հացի խնդիրա լուծում,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկ Աբրահամյանը:
Ակցիայի մասնակիցներին միացան նաև “STOP” ՀՅԴ Նիկոլ Աղբալյան երիտասարդական շարժման անդամները, որոնք նույնպես բարձրաձայնում են իրենց անհամաձայնությունը օրենքի նկատմամբ:
Ակցիայի մասնակիցները խոստանում են Ազգային ժողովից չհեռանալ մինչեւ հարցը չլուծվի:
Ավելի ուշ ԱԺ դիմաց հավաքված ցուցարարներին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Նա նախ շնորհակալություն հայտնեց ակցիայի մասնակիցներին իրենց պայքարի համար` նշելով, որ չորս խմբակցությունները, որոնք դեմ են այս օրենքին, ուժեղ են հենց բողոքողներով :
Արամ Մանուկյանը նշեց, որ այսօր քվեարկություն տեղի չի ունեցել, այն կլինի վաղը` ժամը 12:00-ին:
Ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Բաղրամյան 26` իրենց պահանջը ներկայացնելու ՀՀԿ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Ցուցարարները պահանջագիր են փոխանցել նախագահին:
Henaran.am-ի տեսանյութում: