Մեզ վրա կառավարությունը որեւէ լիազորություն չունի. Հովիկ Աբրահամյան
՛՛Արդյոք Հայաստանում կենսաթոշակային համակագրն ունի ռեֆորմների անհրաժետություն: Այո, ունի և դա հասկանում ենք բոլորս: Ո՞ր կառավարությունը, ո՞ր իշխանությունը կարող է գնալ նման լրջագույն ռեֆորմների: Այն կառավարությունը կարող է գնալ նման ռեֆորմների, որը ունի հանրության վստահությունը: Ունի՞ այս կառավարությունը, որը առաջարկել է այս ռեֆորմը, հանրության վստահությունը, պատասխանը մեկն է՝ ոչ՛՛,-Պարտադիր կուտակային կենսաթոշակայաին համակարգի վերաբերյալ ելույթում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը հայտարարեց, որ ինչպես քաղաքացիներն, այնպես էլ իրենք ունեն անվստահություն գործադիր մարմնի նկատմամբ, ուստի ևս մեկ անգամ պնդում են՝ կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգը պետք է հետաձգվի, օրենքից պետք է հանվի պարտադիր բաղադրիչը:
՛՛Նման օրենքի կիրառումը հղի է լինելու լրջագույն կործանարար հետևանքներով: Հաշվարկեք այդ հետևանքները, հաշվարկեք՝ որքան է կառավարության տոտալ ճնշումը խորհրդարանական մեծամասնության վրա՛՛,- նետեց Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանի խոսքոին հետեւեց ԱԺ նախագահի դիտարկումը. ՛՛Մեծամասնությունից ոչ մեկը նման արտահայտություն չի արել, որ մեր վրա տոտալ ճնշումներ կան, եթե Ձեզ վրա կան, այդ ուրիշ բան է : Դուք մեր փոխարեն մի խոսեք, մեր փոխարեն կարծիքներ մի հայտնեք: Մեզ վրա կառավարությունը որևէ լիազորություն չունի, եթե ձեր վրա կա, այդ ուրիշ բան՛՛,-ասաց ԱԺ նախագահը: