27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կոռեկտ լինել եւ զրպարտություններով չզբաղվել

”Մի ցավոտ ռեֆորմ էլ դուք եք ուզում անցկանցնել: Բայց կարծես չեք հասկանում մի կարևորագույն հանգամանք. ”շոկային թերապիայի” ցավոտ ռեֆորմներ կարող է անցկացնել միայն այնպիսի իշխանությունը, որն օգտվում է ժողովրդի անվերապահ վստահությունից, ձևավորվել է համաժողովրդական շարժման հետևանքով իշխանության գալու արդյունքում և ընկալվում է ժողովրդի կողմից որպես արդարամիտ, ազնիվ և բացառապես պետական շահերով առաջնորդվող քաղաքական թիմ”,-այսօր խորհրդարանում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ խոսելով Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին:

Ըստ Զուրաբյանի՝ կառավարությունը ոչ միայն այդպես չի ընկալվում ժողովրդի կողմից, այլև հակառակը՝ երկար տարիների ընթացքում հայտնի է դարձել որպես ՛՛համակարգային կոռուպցիայի մեջ թաղված, ժողովրդին անխղճորեն կեղեքող, ընտրությունները կեղծող, պետական միջոցները թալանող և սեփական ժողովրդի վրա կրակող իշխանություն՛՛:

Զուրաբյանը շեշտեց, թե այս ռեֆորմը նաև վաղաժամ է. ՛՛ոչ ոք չի զբաղվում իր բնակարանի նորոգմամբ հրդեհի ժամանակ՛՛:

Այդ պատճառով էլ խմբակցությունն առաջարկում է հետաձգել օրենքի կիրառումը 1 տարով և ձեռք բերված ժամանակը օգտագործել կուտակային հիմնադրամների պարտադիր բաղադրիչը չեղյալ համարելու փոխզիջումային լուծում գտնելու ուղղությամբ : 

Զուրաբյանի ելույթից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հորդորեց նրան և մյուս պատգամավորներին ևս կոռեկտ լինել ու զրպարտություններով չզբաղվել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ