27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դեկտեմբերի 5-ին Մաքսային միության հետ կապված նիստ

Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանն այսօր Գյումրիում հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին նշեց, որ 21-րդ դարում անվտանգության գոյատևման խնդիրները չի կարելի միայնակ լուծել, և հենց այս պատճառով էլ ՀՀ-ն ընտրել է Մաքսային միությանն անդամակցությունը: Նա նկատեց, որ ՄՄ-ի յուրաքանչյուր երկիր իր շահերն է հետապնդում: 

Փոխնախարարը հայտնեց, որ կառավարությունը մի շարք ուղղություններով ու աշխատանքյին խմբերով  բանակցություններ է տանում ՄՄ-ի հետ:  ՛՛Հայաստանը մեծ պաշար է կուտակել, որ օգտակար կլինի Մաքսային միության համար՛՛,-շեշտեց նա: 

Ապա ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, ինտեգրման և մակրոտնտեսության հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան: Նա նշեց, թե եվրասիական ինտերգրցիան այսօր իսկապես շատ ակտուալ թեմա է, ապա անդրադառնալով Հայաստանի որոշմանը միանալու Մաքսային միությանը ասաց. ՛՛Հայաստանի որոշումը միանալ Մաքսային միությանը աջակցության արժանացավ անդամ մյուս պետությունների կողմից: Ստեղծված են աշխատանքայի խմբեր և դեկտեմբերի հինգին կլինի առաջին նիստը, որը նվիրված կլինի ժամանակային քարտեզի քննարկմանը՛՛,-հայտնեց նա:

Վերջինս ասաց, որ իրենք հիմա նայում են Հայաստանի հայտը՝ միանալու Մաքսային միությանը և  վստահ են՝ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը կտա նոր իմպուլս, ամրություն այս ծրագրին, և համագործակցությունը կդառնա ավելի ամուր: Խոսելով ՄՄ առավելությունների մասին՝ նա նշեց, թե Մաքսային միությունը միասնական շուկա է՝ 17 մլն սպառողներով, որը առևտրաշրջանառության համար բարենպաստ, առանց խոչընդոտների պայմաններ է ստեղծում: ՛՛Մաքսային միությունում վերջին տարիներին երկու անգամ ավելացել է առևտրաշրջանառութունը: Թեպետ 2012 թվականին այն քիչ էր, շատերը քննադատեցին, որ տեմպը նվազել է,  բայց անցյալ տարվանից ՄՄ անդամ պետությունների միջև համագործակցությունը հանգեցրեց նրան, որ առևտրաշրջանառությունը երեք անգամ գերազանցեց երրորդ պետությունների հետ առևտրաշրջանառությանը: Ի դեպ, տեմպը ավելանում է՛՛: Ինվեստիցիաների առումով էլ, ըստ նրա, կա զարգացում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ