18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Սա նոր մշակույթ էր հայ իրականության մեջ»

«2018 թ․ վարչապետի պաշտոնի  մասին գիտի երկու հոգի․մեկը  ստույգ գիտի և խոսում է ևս մեկի հետ։ Այսինքն` քննարկումները երկու հոգու միջև են տեղի ունենում, իսկ ահա  մնացած ՀՀԿ-ականները  գարնանային մի հինգշաբթի՝ երեկոյան կիմանան՝ ինչ է լինելու», – այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց  քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Բանախոսը անդրադարձաբ  երեկ  կառավարությունում  տեղի ունեցած՝ վարչապետ Կարեն Կարապետյանի ասուլիսի մասին։

«Սա նոր մշակույթ էր հայ իրականության մեջ։  Վարչապետի` լրագրողների հետ հանդիպումը բավականին բաց էր, նախապես համաձայնեցված հարցրեր չկային,  դաշտի առաջատար լրատվամիջոցները հրավիրված էին, ոչ թե միայն հեռուստատեսության ներկայացուցիչներն էին ներկա այդ ասուլիսին։ 

Կարեն Կարապետյանի ասելիքի իմաստով` այնտեղ ավելի շատ մեսիջային, տողատակերում և տողատակերի տակերում պետք էր կարդալ ինչ-որ բաներ։ Դա հիմա չեմ կարող բացել, որովհետև երկար վերլուծություններ են պետք է դրա համար»,- ընդգծեց  բանախոսը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ