Ցուցարարները փակել են ԱԺ մուտքը /լրացված, վիդեո/
Ազգային ժողովի դիմաց քիչ առաջ մեկնարկած քառօրյա նիստին զուգահեռ ԱԺ-ի դիմաց մոտ 200 հիմնականում երիտասարդներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել` ՛՛ոչ՛՛ ասելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:
Նրանք պահանջում են հարցը ներառել ընթացող նիստի օրակարգում, եւ գտնում են, որ Ազգային ժողովում ժողովրդի պատվիրակները` պատգամավորները, օրենքն ընդունելուց առաջ պետք է հաշվի նստեն ընտրողների հետ:
Նրանք պատրաստվում են խաղաղ պիկետը իրականացնել մինչեւ ժամը 14.30-ը, սակայն քիչ առաջ ոստիկանությունը տեղեկացրեց, որ մինչեւ ժամը 13.30-ը նրանք պետք է լքեն տարածքը, քանի որ միջոցառում կա: Այս պահին բողոքողները չեն ցանկանում հեռանալ:
Աժ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ավելի ուշ հանդիպելով ցուցարարներին` հայտնել է, որ վաղը նիստի ընթացքում կքննարկվի այս հարցը:
Ցուցարարները սակայն չեն վստահում ԱԺ-ին և որոշել են վաղը նույնպեց բողոքի ակցիա իրականացնել:
Մանրամասները Henaran.am-ի տեսանյութում: