30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ԽԾԲ պայքար՝ տեղական իշխանիկների մեջ

Նոյեմբերի 5-ին՝ այս կիրակի, ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունենալու Տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքապետերի ու ավագանիների ընտրություններ: Թեկնածությունների մեծամասնությունը իշխող ուժից է, շատերը անկուսակցական են, թեկնածուներ մյուս կուսակցություններից առաջադրել են նաև ԲՀԿ-ը ու ՀՅԴ-ը, մեկ թեկնածու էլ՝ Քաղաքացիական պայմանագիրը:

Henaran.am-ը քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված ընդդիմության նմանատիպ պասիվությունը: Վերջինս սրա համար մի քանի պատճառ է նշում: Նախ, ըստ նրա, նախորդ բոլոր ընտրություններն ապացուցեցին, որ Հայաստանում չեն ընտրում թեկնածուին կամ նրա ծրագիրը: «Դրանք ոչ մի արժեք չունեցան ոչ ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ, ոչ դրան նախորդած Վանաձորի կամ Գյումրու ավագանու ընտրություններին»,-նկատում է նա:

Բացի այդ նախորդ ընտրությունները ցույց տվեցին նաև, որ ընտրությունների ինստիտուտը մահացել է այստեղ: «Ընտրություններին առաջնահերթ է վարչական ռեսուրսը, իսկ Հայաստանում ձեր նշած 3 ուժերը միայն վարչական ռեսուրս ունեն, դա կլինի փող, իշխանություն, ուժային ռեսուրս»: Նրա համոզմամբ՝ ընտրական գործընթացին մասնակցելը մյուս ուժերի համար դառնում է անիմաստ:

Մեկ այլ պատճառ էլ կա՝ Արմեն Բադալյանի ներկայացմամբ: Այն է, որ մազերում քաղաքական ուժերը որպես այդպիսին չեն ընկալվում: «Այնտեղ տեղական իշխանիկների միջև ընթացող պայքար է,  անձնական, խնամի-ծանոթ-բարեկամ պայքար է»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ