23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սեյրան Օհանյանը Անատոլի Սերդյուկովի հետ քննարկել է ՀՀ-ում ռուսական ռազմակայանին վերաբերող հարցեր

Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հանդիպումը:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ և ՌԴ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպում, որի ավարտին Ս. Օհանյանը և Ա. Սերդյուկովը հանդիպել են լրագրողների հետ:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում ընդծել է, որ հայ-ռուսական ջերմ հարաբերություններն արտահայտվում են նաև ռազմական համագործակցության շրջանակներում: “Բանակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցություն, հավաքական ուժերի շրջանակներում ծրագրերին վերաբերող հարցեր, ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանի իրավական հիմքի ձևակերպմանը վերաբերող հարցեր: Ուրախ եմ, որ հարաբերությունները համակարգված կերպով զարգանում են”,- ասել է Ս. Օհանյանը:

ՌԴ պաշտպանության նախարար Ա. Սերդյուկովն իր խոսքում ևս կարևորել է հայ-ռուսական ջերմ կապերը, որոնք թույլ են տալիս էլ ավելի արդյունավետ աշխատել.”Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, ռազմատեխնիկական համագործակցության խնդիրներ, պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության 2012թ. ծրագրի կատարման ընթացքը, 2013թ. նախագծերը: Նշեմ նաև, որ “Փոխգործակցություն-2012″ զորավարժությունները վկայում են մարտական պատրաստականության բարձր աստիճանի և գործողությունների ներդաշնակության մասին”,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ