27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի լավագույն բանկերը. Gallup

՛՛Գելափ ինթերնեյշնլ՛՛ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողներին ներկայացրեց իրենց բանկային ոլորտի վերաբերյալ կատարած հարցումների արդյունքները: Նշենք, որ հարցումը կատարվել հոկոտմեբերի 15-25-ն ընկած ժամանակահատվածում, հարցման մասնակիցները 1067-ն են:

Ըստ հարցումների՝ բանկերի իմացությամբ ՀՀ-ում առաջին տեղում ՛՛Ակբա կրեդիտ ագրիկոլ՛՛ բանկն է, ապա  ՎՏԲ, ՛՛Յունիբանկ՛՛, ՛՛Արդշինինվեստ՛՛ բանկերը: 

ՀՀ բնակիչների 71%-ն է օգտվում բանկերից: Բնակչության 18 %-ը կարծում է, որ ՀՀ-ում բանկային համակարգը զարգացած է, իսկ 51%-ը գտնում է, որ ավելի շուտ զարգացած չէ: 

18%-ը լիովին վստահում է բանկերին, 46-ը՝ ավելի շուտ վստահում է, վեց տոկոսը ավելի շուտ չի վստահում ու ևս վեց տոկոսը ընդհանարպես չի վստահում: Բանկային ծառայությունների թերությունները համարվում են տոկոսդրույքների բարձր գները, հերթերի առկայությունն ու սպասարկման որակը:

Առավել հաճախ օգտագործվող բանկային ծառայություններն եմ կոմունալ վճարումները, տարադրամի փոխանակումը, արտերկրից գումարների ստանալը, քարտային ծառայությունները:

Հարցվածների 68%-ը ամիսը մեկ անգամ է օգտվում բանկերևից, 10%-ը՝ ամեն օր, երկու տոկոսը՝ շաբաթը երկու-երեք անգամ:

Հարցին, թե ինչու պետք է վստահել այս հարցումներին, Նավասարդյանը պատասխանեց, որ այս ծրագիրն իրականացվում է 2011թ-ից և սա իրենց նախաձեռնությունն  է:

՛՛Փորձում ենք տալ անկախ ցուցանիշներ, որովեհտև բանկերը սովորություն ունեն հրապարակելու, որ իրենք լավագույնն են, իսկ մենք ունենք մեր հետազոտության արդյունքները՛՛,-ասաց նա:

Հավելենք, որ ըստ հարցումների՝ լավագույնը ՎՏԲ բանկն է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ