27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այդպիսի հիմարներին հենց այդպես էլ պետք է. կտուգանվի ՛՛Nout’’ ընկերությունը

Համակարգիչների իրացնող ՛՛Էյջ Թի Էլեքրոնքիս ՛՛ ընկերությունը դիմել է ՏՄՊՊՀ-ին՝ հայտնելով, որ մրցակից ՛՛Nout’’ ընկերությունը համացանցում տեղադրել է վարկաբեկող տեղեկատվություն իրենց պատկանող ՛՛Ռիչ Քոմփյութրես՛՛ ապրանքանիշի վերաբերյալ:

Ըստ ՛՛Nout’’-ի՝ հաճախորդներից մեկը միջին նոթբուքը ՛՛Ռիչ Քոմփյութրես՛՛-ից գնել է 365 հազար դրամով, մինչդեռ այն իրենց մոտ արժե 209 հազար դրամ: ՛՛Հիմա դուք երևի կմտածեք ՛՛խեղճ մարդ՛՛, բայց հավատացեք այդպիսի հիմարներին հենց այդպես էլ պետք է՛՛,-իր գրառումը եզրափակել է ՛՛Nout’’-ը:

ՏՄՊՊՀ-ն որոշեց, որ այս ընկերության վարքագիծը ակնհայտորեն հակասում է  օրենսդրությանը և սա անհարկի համեմատություն ու անարգանք է մրցակից ընկերության նկատմամբ: Հանձնաժողովի պահանջով գրառումն անմիջապես հանվել է համացանցից, իսկ ընկերությունը կվճարի տուգանք՝ օրենքի խախտման և մրցակից ընկերությանը վարկաբեկելու համար:

ՏՄՊՊՀ ներկայացուցիչը հայտնեց, որ իրենց ստուգումները ցույց են տվել, որ 100-300 հազար գնային տարբերություն կա այդ երկու ընկերությունների միջև: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ