Մահ՝ տրանսպորտային ընկերություններին
Հայաստանի փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն ու փոխնախագահ Աշոտ Արշակյանը լրագրողների հետ հերթական հանդիպմանը անխուսափելի համարեցին քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացումը: 100 դրամով հնարավոր չէ գոյատեւել, մանավանդ որ առաջիկայում ձմեռ է: Ուղեվորը, ըստ նրանց հաշվարկի պետք է վճարի 200 դրամ: “150 կվճարեն՝ կիջնեն, 50 դրամն էլ քաղաքապետարնը կփոխհատուցի”,-ասացին նրանք:
“Ստացվել է մի անհուսալի եռանկյունի, որի մի կողմից ժողովուրդն է, մյուս կողմից` քաղաքապետարանը, երրորդ կողմից էլ` փոխադրողները: Որոշում կայացնողը քաղաքապետարանն է, որն էլ բացարձակապես չի արձագանքում մեր ոչ մի գրության: Մենք մի բաց նամակ էինք գրել, որով խնդրում էինք հանձնաժողովի աշխատանքներն ակտիվացնել եւ, վերջապես, սահմանել նոր ուղեվարձ, քանզի այս ուղեվարձով աշխատելը նշանակում է մահ, մահ տրանսպորտային ընկերություններին”,-ասաց Եղազարյանը:
Նրա խոսքով երթուղայինի կամ ավտոբուսի վարորդ ոչ մեկը չի ուզում աշխատի: “Ստացվում ա ձրի են աշխատում: Իսկ գծատերն առանց՝ վարորդի, նշանակում է բանակն՝ առանց զինվորի”,-նշեց Հրանտ Եղիազարյանը: