28 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ՝հոկտեմբերի 26-ին  շարունակվում է«Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:

Արդեն հայտնել ենք, որ գործով պաշտպաններ Արայիկ Պապիկյանը և Արա Ղարագյոզյանը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել:

Դատավորը հայտարարեց, որ Ղարագյոզյանի և Պապիկյանի կողմից ներկայացված ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը մերժվում է:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը կքննեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ