Վիլնյուսը Քրիստոսի ծնունդը չէ
՛՛Վիլնյուսից հետո կյանք կա, այն պետք է շարունակվի, Վիլնյուսը Քրիստոսի ծնունդը չէ, երկրների ճակատագրերը չի խառնում և այն բուռն ռեակցիան, որ կա սեպտեբերից երեքից հետո մամուլում, շուտտով կանցնի՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Քաղաքագետի համար պարզ է, որ այն ծրագիրը, որ մտածել էին եվրոպացիները, ձախողվել է, քանի որ դրա դեմ դիմադրող կար՝ ՌԴ-ը:
Ինչ վերաբերում է Ուկրաինայի ընտրությանն, ապա Իսկանդարյանը նշեց, որ Ուկրաինան գիտեր, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրն ստորագրելով լուրջ տնտեսական խնդիրներ կունենար: ՛՛Ես կարծում եմ, որ Յանուկովիչն էլ այլ ելք չուներ՛՛: Մյուս երկու երկները՝ Մոլդովան և Վրաստանը կորցնելու բան չունեն, կախված չեն ՌԴ-ից, և հենց դա է պատճառը, որ նրանք կստորագրեն Ասոցացման համաձայնագիրը: ՛՛ՌԴ-ը չի կարող Վրաստանի վրա որևէ կերպ ազդել, նա կորցրել է այն ամենը, ինչ կարող էր կորցնել: Եթե մենք համաձայնեինք տալ Սյունիքն ու Ղարաբաղը, ապա հենց այս պահին էլ ԵՄ նույնիսկ կարող էինք մտնել՛՛,-շեշտեց նա:
Հարցին, թե ինչ կլինի այսօր և վաղը Վիլնյուսյան գագաթնաժողովին, Իսկանդարյանը պատասխանեց. ՛՛Ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, խոսքեր կլինեն, գիտեմ՝ ինչ խոսքեր. Հայաստանն ու ԵՄ-ն աշխատեցին երեք ու կես տարի, լավ աշխատեիցն, բայց պայմանների բերումով փաստաթուղթը չհաջողվեց, սակայն այն չի անհայտացել, կա՛՛:
Խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցից՝ քաղաքագետն ասաց. ՛՛Պուտինի այցը ցույց է տալիս, որ ռազմաքաղաքական համագործակցություն կա, ինչը շատ լավ հասկանում է նաև Ադրբեջանը՛՛: