20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Բարձրագույն կրթություն ստացողը կարող է տարկետումից օգտվել, եթե պատրաստ է ծառայել որպես սպա»

«Բարձրագույն կրթություն ստացողը կարող է տարկետումից օգտվել, եթե պատրաստ է ծառայել որպես սպա»,-այսօր ԱԺ-ում, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացման ժամանակ հայտնել  է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նախարարի խոսքով՝  օրենքի նախագծի նպատակն է ապահովել 2015թ. դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության դրույթների իրացումը:

«Օրենքը նաեւ իրավական հիմքեր է ստեղծում լայն քննարկում անցած եւ այլ քաղաքական փոփոխությունների իրականացման համար: Փոփոխություններ են կրել պարտադիր զինվորական ծառայությունից ազատման, զորկոչից տարկետումների տրամադրման, զորակոչի կազմակերպման գործընթացի հետ կապված հարաբերությունները»,-ասել է Վիգեն Սարգսյանը:

Նախարարը նկատել է , որ ըստ այդ փոփոխությունների, զորակոչի հայտարարման իրավասությունը վերապահվել է ՀՀ կառավարությանը. «Ուսման տարկետումը փոխկապակցվում է հետագա ծառայության տեսակի հետ. բարձրագույն կրթություն ստացողը կարող է տարկետումից օգտվել, եթե պատրաստ է ծառայել որպես սպա՝ ստանալով սպայի աշխատավարձ եւ ուսման փոխհատուցում»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ