01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Թե ԵՄ-ն, թե՛ Հայաստանը, պետք է գործադրեն բոլոր ջանքերը, որ համաձայնագիրը ստորագրվի. «Ազատ դեմոկրատներ»

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով ողջունում է Հայաստանի եւ ԵՄ–ի միջեւ ստորագրվելիք Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստի հրապարակումը։ Հայտարարությունում, մասնավորապես ասվում է.

«Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ ստորագրվելիք Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստի հրապարակումը։

Այս գործընթացը մշտապես պետք է լինի թափանցիկ եւ հաշվետվողական, քանզի ՀՀ քաղաքացին պարտավոր է տեղեկացված լինել Համաձայնագրով նախատեսված բարեփոխումներին եւ այն հնարավորություններին, որոնք ընձեռվելու են դրա ստորագրումով։

Անհրաժեշտ ենք համարում, որ թե՛ ԵՄ-ն, թե՛ ՀՀ իշխանությունները, թե՛ ՀՀ ապագայով մտահոգ քաղաքական ուժերը եւ քաղաքացիական հասարակությունը գործադրեն բոլոր ջանքերը, լինեն հետեւողական, որպեսզի համաձայնագիրը ստորագրվի։ 

Համոզված ենք, որ համաձայնագրի ստորագրումը կնպաստի մեր երկրի քաղաքական, քաղաքացիական, արդարադատության, կրթական-մշակութային, էներգետիկ եւ տնտեսական ոլորտների բարելավմանը, նաեւ կխթանի պետական ինստիտուտների նկատմամբ հասարակական վերահսկողության բարձրացմանը, ինչը ժողովրդավարության անքակտելի բաղադրիչն է։ 

Համաձայնագրի ստորագրմամբ նաեւ արդյունավետ հարթակ կստեղծվի վիզաների ազատականացման գործընթացի համար։

Այս համաձայնագրով ՀՀ-ին հնարավորություն կընձեռվի իր մասնակցությունն ունենալու ԵՄ քաղաքականության ձեւավորման վրա։

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը լիահույս է, որ Համաձայնագրի ստորագրման գործընթացում չեն ստեղծվի արհեստական խոչընդոտներ եւ նոյեմբերին՝ Արեւելյան Գործընկերության գագաթաժողովի ընթացքում, այն վերջնականապես կհաստատվի՝ դառնալով ՀՀ-ի եւ ՀՀ քաղաքացու համար նոր հնարավորությունների եւ զարգացման խթան։

Վերահաստատում ենք մեր աջակցությունն այս գործընթացին եւ կոչ անում ՀՀ-ին եւ ԵՄ-ին հետեւողական լինել թե՛ ստորագրման գործընթացի եւ թե՛ դրանից հետո համաձայնագրով հանձնառված պարտավորությունների իրացման գործում»։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ