08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Մխիթար Պապոյանը նշանակվեց

ՀՀ Նախագահի` 2013թ. նոյեմբերի 26-ի եւ 27-ի հրամանագրերով դատական համակարգում տեղի են ունեցել փոխատեղումներ:

ՀՀ Նախագահի` 2013թ. նոյեմբերի 26-ին հրամանագրով.

Մարինե Մելքոնյանը նշանակվել է Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր` դադարեցվելով նրա` Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

Մխիթար Պապոյանը նշանակվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ դադարեցվելով նրա` Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

Մեսրոպ Մակյանը նշանակվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ դադարեցվելով նրա` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

ՀՀ Նախագահի` 2013թ. նոյեմբերի 27-ի հրամանագրով` Քրիստինե Մկոյանը նշանակվել է վարչական վերաքննիչ դատարանի դատավոր դադարեցվելով նրա` վարչական դատարանի դատավորի լիազորությունները:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ