21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը դրսից պարտադրված է․ փաստաբան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  փաստաբան Գևորգ Դավթյանը, խոսելով «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի մասին,  շեշտեց՝ մեզ մոտ դեռ վաղ է նման օրենքի ներդրումը․ մեր հասարակությունը պատրաստ չէ դրան։

Բանախոսը շեշտեց՝ մեր երկրում ընտանեկան բռնությունների հիմնական պատճառը սոցիալական է․ ստացվում է՝ պետք է ոչ թե Ընտանեկան բռնության մասին օրենքի ներդրման մասին մտածել, այլ քաղաքացիների սոցիալական պայմանները բարելավելու։

«Իմ կարծիքով՝ օրենքն ավելի շատ դրսից է պարտադրված, սակայն չի տեղայնացվել մեր հանրապետությունում: Այն նախատեսում է բռնության դեպքում համապատասխան կանխարգելիչ միջոցների սահմանում այն անձի նկատմամբ, որը ենթադրյալ բռնություն կատարողն է: Մինչդեռ հիմնականում սոցիալական խնդիրներից են ՀՀ-ում ընտանեկան բռնությունները ծագում:

Մարդիկ տնտեսապես լավ վիճակում չեն, աշխատանքից ներվայնացած գալիս են տուն, ջղայնությունը ամուսնու կամ կնոջ վրա են թափում, և սկսում են ընտանեկան բռնությունները: Եթե օրենքն ընդունվի էլ, միևնույն է, ոչինչ չի փոխելու: Ընտանեկան բռնությունների միակ կանխարգելիչ միջոցը լինելու է ՀՀ քաղաքացու սոցիալական վիճակի բարելավումը», –  նշեց բանախոսը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ