27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի տարբերություն հանրապետականների, ընդդիմադիրները ծանոթ չեն ոչ խոշորներին, ոչ մանրներին /վիդեո/

Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ռուս-սլավոնական համալսարանի իրավունքի բաժնի վարիչ  Լարիսա Ալավերդյանը Մամուլի ազգային ակումբում խոսելով Մաքսային միության մասին՝ նկատեց, որ  եթե քննարկումներ անցկացվեին մինչեւ սեպտեմբերի 3-ը՝ այսօր չէր լինի չմարսված զարմանքը

“Քաղաքականության մեջ չեն լինում լավ կամ վատ իրավիճակներ, լինում է արդյունավետ կամ ոչ արդյունավետ կիրառում: Իշխանությունները, այո, տապալել են լավ իրավիճակները, ինչը չի տալիս հնարավորություն ասելու… Ստեղծված իրավիճակը ինձ շատ է հուզում, բայց երբ չկա պատկերացում, թե ինչ է դա, դժվար է մեկնաբանություն կատարել: Ոստի մենք հայտնվել ենք մի վիճակում, երբ կասկածամտությունը հիմքեր ունի, տառապանքը փորձ ունի: Ասում են չէ՞՝ սատանան մանրամասների մեջ… Հիմա խնդիրը ՄՄ փաստաղթի մեջ է, որի ոչ միայն մարմամասները, այլեւ՝ ոչ խոշոր մասերը չգիտեմ եւ հակառակը”,- ասաց նա:

 Ազգային  ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, “Միակ” կուսկացության քարտուղար Նաիրա Կարապետյանն էլ փորձեց պատասխանել բոլորին: Ըստ նրա  իսկապես տեղեկատվության պակաս կա այս որոշման առնչությամբ: “Մենք թերագնահատում ենք ինքներս մեզ: Մեր արտաքին քաղաքականությունը չի շեղվում ԵՄ ինտեգրվելու ճանապարհից”,- ասաց նա: Նաիրա Կարապետյանի խոսքով, Մաքսային Միությունը միայն տնտեսական ճանապարհ է Հայաստանի համար: Մեր երկիրը շարունակելու է Եվրամիության քաղաքականությունը՝ մարդու իրավունքներ,ժողովրադավարություն եւ այլն:

“Ժառանգություն” կուսակցության գլխավոր  քարտուղար Ստեփան Սաֆարյանն էլ զարմացավ այն հանգամանքի վրա, որ  քաղաքական եւ տնտեսական առումներով Հայաստանը տարբեր տեղերում կարող է լինել: “Չի կարող քաղաքական առումով լինել մի տեղում, տնտեսական` մեկ այլ, իսկ զվարճանքի առումով Բրազիլիայում”,-ասաց նա՝ այդպես էլ չհասկանալով, թե որն է  “եւ-եւ”-ը, որն է “կամ-կամ”-ը:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ