02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Թուրքիան Գերմանիային 81 անձի արտահանձնման պահանջ է ներկայացրել

Գերմանիայի արդարադատության նախարարության տվյալների համաձայն՝ 2016թ․ հուլիսի 15-ից մինչ օրս Թուրքիան Գերմանային արտահանձնման 81 հայտ է ներկայացրել; «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ նախարարությունը չի մասնավորեցրել, թե այդ անձանցից հատկապես քանիսն են Թուրքիայի կողմից մեղադրվում ահաբեկչության հետ կապի մեջ։

Ավելի վաղ՝ 2017թ․ փետրվարին նախարարության  հրապարակած տեղեկության համաձայն՝ 2016թ․ ընթացքում Թուրքիան Գերմանիայից պահանջել է արտահանձնել հետախուզման մեջ գտնվող 60 անձի, որոնցից միայն 8-ն են մեղադրվում ահաբեկիչական գործողությունների կազմակերպման մեջ։ Մյուսները հիմնականում մեղադրվում են մարդկանց վիրավորելու և սպանության մեջ։

Գերմանիայի «Ձախերի» կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Նեուն թեմայի վերաբերյալ իր ելույթում զգուշացրել է, որ Թուրքիայի կողմից որպես ահաբեկիչներ մեղադրվող անձանց ոչ մի դեպքում չպետք է արտահանձնել։

«Ճնշում գործադրելու ինչպիսի միջոցներ էլ որ կիրառի Թուրքիան, դաշնային կառավարությունը չպետք է արտահանձնի այս մարդկանց։ Դրա փոխարեն դաշնային կառավարությունը պետք է ճնշում գործադրի՝ գերմանացի գերիների ազատ արձակման համար»։

Հոկտեմբերի 19-ին «TRT World Forum»-ում ելույթ ունեցած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել էր, որ Թուրքիան հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ 4․500 գործ է ուղարկել Գերմանիային, սակայն դաշնային կառավարությունը մինչ օրս դրանցից ոչ մեկին չի արձագանքել։

Հիշեցնենք, որ Գերմանիայի քաղաքացի լրագրող Դենիզ Յուջելը, թարգմանիչ Մեշալե Թոլուն և իրավապաշտպան Պետերը Շթոյդները գտնվում են թուրքական բանտերում։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ