14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ռումինիայի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարին

Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպան Սորին Վասիլեին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարար Նալբանդյանն ասաց, որ արտաքին գործերի նախարարությունը կաջակցի հայ-ռումինական հարաբերությունների ամրապնդմանը ուղղված նրա ջանքերին։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Վասիլեն վստահեցրեց, որ կանի առավելագույնը երկու երկրների համագործակցությունը ընդլայնելու համար:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգի տարբեր հարցեր։

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միաջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերը` ընդգծելով Մինսկի խմբի համանախագահների ջանքերի սատարման կարևորությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ