20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Լավ, Սասնա ծռերին դնենք մի կողմ, բա Գևորգ Սաֆարյա՞նը»

Ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը, երգահան Եղիշե Պետրոսյանը և նկարիչ Արթուր Օշականցին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  ազդարարեցին «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության գործունեության մեկնարկի մասին։

 Բանախոսները շեշտեցին՝     Հոգևոր Հայաստանը  պիտի սերտորեն կապված լինի հոգևոր աշխարհի  հետ։
Նախաձփեռնության անդամները պատրաստ են   համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր  նոր գաղափարներ ունեն, անհանգստանում են հայրենիքի համար, իսկ առաջիկա ամիսներին կկազմակերպվեն կլոր սեղաններ՝ գտնելու ուղիները, որ կարող են ժողովրդին համախմբել։

«Քիթ քչփորել և փող աշխատել. սա է իշխանությունների գործը․  ժողովրդին պետք է տեր կանգնել», –  նշեց   ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը։

«Այլասերված ընտրություններն ու պետականաշինությունը հասցրեցին նրան, որ մենք չունենք քաղաքական դաշտ»,-  նշեց Եղիշե Պետրոսյանը։

 Վերջինս շեշտեց՝ մեր երկրում դատական համակարգը շատ վատ է աշխատում․ այդ մասին վկայում են վերջին շրջանի աղմկահարույց դատավարությունները։

«Լավ, Սասնա ծռերին դնենք մի կողմ, բա Գևորգ Սաֆարյա՞նը․  այդ լուսավոր տղան ինչո՞ւ է նստած։ Սա պետական պատվեր է, որ ոչինչ հանկարծ չծաղկի, ոչինչ չխանգարի նրանց անդորրը», – նշեց Եղիշե Պետրոսյանը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ