12 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Օսկանյանը մեկնում է Վիլնյուս

Եվրոպական Միության Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովից առաջ և ընթացքում Լիտվայի խորհրդարանի փոխնախագահ Գեդիմինաս Կիրկիլասի հրավերով Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ”Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը նոյեմբերի 27-29-ին կլինի Վիլնյուսում:

”Հայաստանի հյուսիսային ընտրությունը և Եվրոպական Միության հետ հետագա հարաբերությունները” թեմայով Վարդան Օսկանյանը դասախոսություն կկարդա Վիլնյուսի համալսարանում, կմասնակցի Եվրոպական Միության և ԵՄ Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանականների մասնակցությամբ ”Հանուն ժողովրդավարության” ֆորումին:

Վարդան Օսկանյանը կմանսակցի նաև Վիլնյուսի համալսարանի Արևելաեվրոպական հետազոտությունների կենտրոնի առանձին ընդունելությանը, որին ներկա կլինի նաև Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին:

Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված Լիտվայի խորհրդարանում և լրատվամիջոցների հետ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ