Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան նոր խթան կհաղորդի. Շարմազանով

”ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցը նոր խթան կհաղորդի երկու երկրների միջև ամենատարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը”,- ՛՛Արմինֆո՛՛-ին ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Խոսելով Հայաստանում Պուտինի այցի առնչութամբ ակտիվացած հակառուսական տրամադրությունների և հնչող կարծիքների մասին, թե Մաքսային միությանը հանրապետության անդամակցությունն ընդամենը գազի սակագների սուբսիդավորման տնտեսական գործարք է Մոսկվայի ճնշման ներքո`Շարմազանովը նշել է. ”ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը որպես գազի սակագների սուբսիդավորման տնտեսական գործարք որակելը քաղաքական կարճատեսություն է:
ՄՄ-ին ինտեգրումը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի համար`ինչպես տնտեսական առումով, այնպես էլ անվտանգության ապահովման հարցերում: Իսկ անվտանգության հարցերում Հայաստանի նման փոքր երկիրը չի կարող միայնակ հաղթահարել բոլոր սպառնալիքները, այդ պատճառով այն պետք է գտնվի անվտանգության այս կամ այն համակարգում, տվյալ դեպքում դա ՀԱՊԿ-ն է”:
Ինչ վերաբերում է հակառուսական տրամադրությունների սրացմանը, ինչպես նշել է փոխխոսնակը, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ուր ամեն ոք իրավուքն ունի սեփական տեսակետն արտահայտել: ”Բայց պետք է նշեմ, որ հակառուսական տրամադրություններ ավելի հաճախ հնչում են մարգինալ քաղաքական շրջանակների կողմից”,-նշել է Շարմազանովը: