09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Թուրքիայի օդուժը Հյուսիսային Իրաքում հրթիռակոծել է PKK-ի դիրքերը

Հոկտեմբերի 20-ին Թուրքիայի զինված ուժերին պատկանող ինքնաթիռները հրթիռակոծել են Հոյւսիսային Իրաքում գտնվող Զապ, Ավաշին և Բասյան շրջաններում տեղակայված «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) ռազմաճամբարները:

«Turkiyegazetesi» թերթի կայքի հաղորդմամբ՝ գործողության ժամանակ սպանվել է 4 քուրդ զինյալ:

Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Վերջինիս դեմ ռազմական գործողությունները ընթանում են, թե՛ երկրի ներսում, թե՛ երկրի սահամաններից դուրս՝ մասնավորապես Հյուսիսային Իրաքում, որտեղ էլ գտնվում է PKK-ի գլխավոր ռազմաճամբարը՝ Քանդիլը:

Աղբյուր`    Ermenihaber.am

 
 
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ