09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ծեծի է ենթարկվել Ախալցիխեի քաղաքապետի թեկնածուն

Ընտրատեղամասերի բացվելուց ժամեր առաջ Ախալցիխեում ծեծի է ենթարկվել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղաքապետի թեկնածու Իրակլի Բարամիձեն: Այս մասին հայտարարել են ՄԱՇ-ից, գրում է Ալիք Մեդիան։

Բարամիձեի խոսքով, նրան ծեծի են ենթարկել «Վրացական երազանք»-ի անդամները, երբ փորձել է նկարահանել «Վրացական երազանք»-ի գրասենյակը:

Բարամիձեի խոսքով, «Վրացական երազանք»-ից մեծամասնական թեկնածու Զույա Բալիշվիլիի որդին նրան հարվածել է:

Իշխող թիմում վերոնշյալ մեղադրանքները հերքում են: «Վրացական երազանք»-ից հայտարարել են, թե «Միացյալ ազգային շարժումը» սադրում է:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ